Դարեր շարունակ մարդիկ վախեցել են մահից և փնտրել տարբերակներ՝ խուսափելու այն աշխարհ գնալու ցավից : Հիմա դա դարձելէ հնարավոր է:
Ֆիլիպ Նիտշկեն բժիշկ է, որ կողմ է էվտանազիային: Նիդերլանդների ինժեներների օգնությամբ նա ստեղծել է մի սարք, որը թույլատրում է ծանր հիվանդ մարդկանց մահանալ հաշված վայրկյաններում:
Այն տպված է 3d պրինտերով և բաղկացած է ազոտիտարայից: Մարդուն տեղավորում են այնտեղ և կոդի միջոցով միացնում համակարգը, որը ներս է տեղափոխում հեղուկ ազոտը: Մարդը շատ կարճ ժամանակ անց մահանում է՝ թթվածնի պակասից և ըստ բժիշկների՝ շատ արագ ու անցավ: Այս սարքի մեջ կա սեղմակ, որը հիվանդ մտափոխության համար է: Եթե հանկարծ նա հետ կանգնի մտքից կարող է արագ սեղմել և կանգնեցնել մահվան ընթացքը: Վթարային պատուհանը միանգաից աշխատում է սեղմակի ակտիվացման դեպքում:
Արման Կարապետյան