Որքան էլ ինովացիոն լինեն Apple-ի սմարթֆոնները, Android-ով աշխատող սմարթֆոններն ունեն մի շարք առավելություններ:
Սմարթֆոնների ավելի լայն ընտրություն
Պաշտոնական հաշվարկներով կարելի է առանձնացնել iPhone-ի միայն 10 մոդել: Բացի այդ, դրանք էլ շատ նման են մեկը մյուսին:
Կա ևս մեկ խնդիր: Նոր iPhone-ի հայտնվելուց հետո նախորդ մոդելները դառնում են հնաոճ և մղվում են հետին պլան:
Android-ի դեպքում կարելի է գնել սմարթֆոն՝ ցանկացած տեսքի և չափսի:
Իրոք հասանելի սարքավորումներ
Android-ով աշխատող սմարթֆոնները շատ են: Կարելի է ընտրել թե՛շատ թանկարժեք, և թե՛ բյուջետային տարբերակ:
Իսկ էժան iPhone-ները միայն նրանք են, որ համարվում են շատ հին մոդելներ:
microSD-ի հնարավորություն
Apple-ն իր օգտատերերին կարող է առաջարկել տասնյակ նոր հնարավորություններ, սակայն մեծ խնդիր է հիշողության քարտի բացակայությունը:
Ճիշտ է, շատ մեծ է Apple-ի սմարթֆոնների հիշողությունը, սակայն թեթև չեն նաև օգտագործվող հավելվածները:
Երկու sim-քարտի հնարավորություն
Android-ով աշխատող սմարթֆոնների ամենամեծ առաելություններից մեկը երկու sim-քարտի հնարավորությունն է, որը դեռ հասանելի չէ iPhone-ում:
Սակայն, KGI-ի հայտնի վերուծաբան Մին-Չի Կուոն նշել է, որ հաջորդ սերնդի iPhone-ներից մեկը կունենա 2 քարտի հնարավորություն: Երկու քարտերն էլ կունենան բարձր հասանելիություն:
3,5 միլիմետրանոց միացում
iPhone 7-ից սկսած, iPhone-ի մյուս մոդելներում բացակայելու է 3,5 միլիմետրանոց միացումը: Սա թույլ չի տալիս օգտագործել սովորական ականջակալներ: Այս հարցը լուծում են լրացուցիչ սարքավորումները, սակայն դրանք էլ միշտ չէ, որ հարմար են:
Մեդիաֆայլերի հեշտ բեռնում և օգտագործում
Android-ի օգտատերերը կարող են բեռնել և օգտագործել գրեթե բոլոր ֆորմատներով ֆայլեր: Կարելի է միանգամից միացնել նաև կրիչներ:
iOS-ում նման ազատությունը հասանելի չէ: iPhone-ում ֆիլմ կամ երգ բեռնելու համար պետք է օգտագործել iTunes:
Ինտերֆեյսի փոփոխություններ
Յուրաքանչյուր թարմացումում Android-ն առաջարկում է ինտերֆեյսի նոր տարբերակներ, ինչը թույլ է տալիս անընդհատ փոփոխել սմարթֆոնի ներքին տեսքը:
iPhone-ների դեպքում կատարվում են մինիմալ փոփոխություններ, և գրեթե բոլոր սմարթֆոններում տեսքը նույնն է:
Հասանելի աքսեսուարներ
iPhone-ի համար նոր պատյան, նոր ականջակալ կամ փոխակերպիչ գնելը կարող է շատ ծախսատար լինել:
Իսկ Android սմարթֆոնների համար որակյալ աքսեսուարներ գնելը շատ հեշտ է և մատչելի:
Սիրարփի Աղաբաբյան