Տրանսսեքսուալին մահացու ծեծի ենթարկած վորոնեժցուն դատապարտել են 11 տարվա բանտարկության
Advertisement 1000 x 90

Տրանսսեքսուալին մահացու ծեծի ենթարկած վորոնեժցուն դատապարտել են 11 տարվա բանտարկության

Վորոնեժի կենտրոնական շրջանային դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել 31-ամյա տղամարդու, ով թշնամության պատճառով մահացու ծեծի է ենթարկել տրանսսեքսուալին և հանցանշանները թաքցնելու համար հրկիզել նրա բնակարանը: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդվում է ռեգիոնալ դատական ատյանի պաշտոնական կայքէջում:

Քննիչների տեղեկությունների համաձայն, 2017թ. հունվարի 19-ին վորոնեժյան մի բնակարանում հրդեհի վայրում իրավապահները հայտնաբերել էին 24-ամյա երիտասարդի մարմինը՝ բռնի մահվան հետքերով: Տեղի ունեցածի փաստով քրեական գործ էր հարուցվել դիտավորյալ սպանության ու հրկիզման հատկանիշներով, որից հետո ձերբակալել էին կասկածյալին:

Ինչպես հաղորդվում է, կասկածյալը 31-ամյա վորոնեժցի է: Նա խոստովանել է, որ թշնամության պատճառով ծեծել ու խեղդել է իր նոր ծանոթ կնոջը, ով, պարզվել է, տրանսսեքսուալ է: Տղամարդու մեղքով նաև այրվել է կնոջ բնակարանը, փորձելով թաքցնել հանցագործության հետքերը, նա հրկիզել է թղթե տուփն ու փախել:

Կատարած հանցագործությունների համար բացի ուղղիչ գաղութում պատիժը կրելուց տղամարդը պարտավոր է զոհվածի ազգականներին վճարել 89 930 ռուբլի որպես նյութական և 1 000 000 ռուբլի որպես բարոյական վնասի փոխհատուցում: