Ռուբեն Շուխյան. «Էրդողանի անկեղծ «спасибо»-ն Ռուսաստանին»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Էրդողանի անկեղծ «спасибо»-ն Ռուսաստանին»

Ռուբեն Շուխյանը Facebook-ի իր էջում գրել է. «Էրդողանի անկեղծ «спасибо»-ն Ռուսաստանին: Սա այն դեպքն է, որ ուղղակի պետք է արժանին մատուցել ներկա քաղաքական բավականին խառը և երկդիմի պայմաններում պետական գործչի կողմից արահայտած՝ առանց որևիցե կեղծավորության, սրտից բխող և շատ ճշգրիտ արտահայտության համար: Թուրքիայի և ՌԴ առաջնորդների այսօրվա ելույթները ուղիղ եթերով հեռարձակվում էր ռուսական RT հեռուստաալիքով, և լայն հանրությունն ականատես եղան, թե ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ռուս գործընկերոջը ռուսերենով անկեղծ շնորհակալություն հայտնեց: Երբ Պուտինն ավարտեց բարեկամ երկրին՝ Թուրքիային ուղղված իր ելույթը, Էրդողանն, աջ ձեռքը դնելով սրտին, արտասանեց ռուսերեն «спасибо»՝ «շնորհակալություն» բառը, և երկու երկրների ղեկավարները տեսախցիկների առջև ջերմորեն իրար ձեռք սեղմեցին:

Իրոք, «спасибо», որ թուրքական պետության ներկա շատ վիճահարույց սահմանները կան և կլինեն շնորհիվ բոլշևիկյան Ռուսաստանի, որ կա Ադրբեջան պետությունը, որ շատ ժամանակին, առանց հապաղելու, 1920-ին օկուպացվեց անկախ Հայաստանը և դրանով փրկվեց Թուրքիան, որ Հայաստանի տարածքները 1921-ին կիսվեցին Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: «Спасибо», որ բոլշևիկյան Ռուսաստանը օգնեց նաև, որ Թուրքիան պարտության մատնի իր մեկ այլ թշնամուն՝ Հունաստանին: Եվ ահա այդ ամենի համար՝ իրոք, որ, թուրքական ջերմ «спасибо», Ռուսաստան»:



Նման նյութեր