«Կինը բուրդ է. ինչքան ծեծես, էնքան կփափկի». Հերթական «եվրոռեմոնտ օրենք». Զարուհի Հեվհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Կինը բուրդ է. ինչքան ծեծես, էնքան կփափկի». Հերթական «եվրոռեմոնտ օրենք». Զարուհի Հեվհաննիսյան

Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ ես չեմ համարում հաղթանակ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ օրենքի ընդունումը։ Բացատրեմ․
Այն ուղերձը, որը պետք է կրեր այս օրենքը, որպես մարդու իրավունքների պաշտպանության և արատավոր մշակույթի փոփոխության գործիք, իր մեջ չի ամփոփում։

Օրենքի նպատակն այժմ ոչ թե անձի պաշտպանությունն է, այլ ընտանիքում համերաշխության վերականգնումը, ինչը կարող է ենթադրել հաշտ լինել բռնության հետ։
Ավանդական չարչրկված արժեքը ևս օրենքում ամրագրված է, որպես հատուկ ուշադրության առարկա։

Կհարցնեք դե՞մ եմ արդյոք ես ավանդույթին։ Այո, խտրական, անհավասար, բռնության տարրեր կրող ավանդույթին ես դեմ եմ։ Իսկ մեզ հասած ավանդույթը հիմնականում նմանատիպ դրսևորումներ ունի՝

Մարդի ծեծած, վարդի ծեծ,
Եթե կնոջը չծեծեն կիմանա, թե այրի է,
Ծեծը դրախտից է դուրս եկել,
Կինը արտասուքով կլինի,
Կինը բուրդ է. ինչքան ծեծես, էնքան կփափկի,

Աղջիկը ուրիշի տան ճրագն է և այլն։

Օրենքները հենց նման ավանդույթները հաղթահարելու և մարդու արժանապատիվ կյանքի իրավունքն ապահովելու համար են, այլ ոչ ավանդույթ անվան տակ բոլոր արատավոր երևույթներն արդարացնելու։
Պետության որևէ հարթակից չի հնչում հստակ մեսիջ, թե այժմ, լսե՛ք, բոլոր նրանք, ովքեր կենթարկվեն ընտանեկան բռնության, մենք նրա մեջքին կանգնած ենք։ Հակառակը, մենք անընդհատ արդարացումներ ենք լսում, թե այս օրենքը ձեր ընտանիքների բարօրության համար է, կարծես Ձմեռ Պապու նվեր հնչի՝ Ամանորի շեմին։

Իշխանության, անհավասարության, անարդարության ու խտրականության հարցը էլի մնաց չլուծված։

Հերթական եվրոռեմոնտ օրենք․․․»: