![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/04/սերոբԽՉ.jpg)
Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Վերջին օրերին հարուցված 2-րդ քրեական գործը դպրոցի տնօրենի նկատմամբ։ Երկու դեպքում էլ դպրոցում մեռած հոգիներ, այսինքն՝ կեղծ աշխատողներ են հայտնաբերվել։ Իմ կարծիքով, այս քայլերով նախապատրաստվում է դպրոցի օրինակելի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու որոշում։ 2018-ի սեպտեմբերից աշակերտների թիվը շուրջ 30000-ով ավելանալու է։ Այսինքն՝ կրթությանը շատ փող է պետք։ Մինչդեռ կրթության բյուջեն կրճատվել է։ Հետևաբար, լուծումներից մեկը դպրոցի հաստիքացուցակում կրճատումներ կատարելն է»։