Էրդողանի թիկնապահները մեղավոր են ճանաչվել հայերի և այլազգների զանգվածային ծեծկռտուքի մեջ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Էրդողանի թիկնապահները մեղավոր են ճանաչվել հայերի և այլազգների զանգվածային ծեծկռտուքի մեջ. armeniasputnik.am

Հետաքննության արդյունքներով Էրդողանի թիկնապահներին սպասվում է ազատազրկում 1 տարի, 1 օր ժամկետով:

Թուրքիայի նախագահի 2 թիկնապահներ իրենց մեղավոր են ճանաչել խաղաղ ցուցարարներին ծեծելու մեջ, որոնց թվում կային էթնիկ հայեր, քրդեր, ասորիներ տեղեկացնում է Armenian Weekly–ին։

Ծեծկռտուքի մասնակիցներ Սինան Նարինն ու Էյուփ Յըլդըրըմը, որոնք բնակվում են ԱՄՆ Վիրջինիա և Նյու Ջերսի նահանգներում, ինքնախոստովանության շնորհիվ կազատազրկվեն մեկ տարի մեկ օր ժամկետով: Հակառակ դեպքում նրանց սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ Բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք քրդամետ կազմակերպություններ, նրանց կողքին են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը:

armeniasputnik.am