Հետաքրքիր վիճակագրություն ՌԴ-ից
Advertisement 1000 x 90

Հետաքրքիր վիճակագրություն ՌԴ-ից

1. Ռուսաստանի Դաշնության 157.895 բնակավայրերից ավելի քան 40.000-ը լքված են բնակչության կողմից:

2. Ռուսաստանին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի միայն 2%-ը: Արտահանման հիմնական ուղղություններն են նավթը և գազը` 70%:

3. Ռուսաստանի բնակչության` բարձրագույն կթությամբ մինչև 30 տարեկանների 57%-ը ցանկանում է աշխատել արտասահմանում:

4. Ռուսաստանցիների 73,07%-ը հավանություն է տալիս այն գաղափարին, համաձայն որի՝ կովկասյան հանրապետությունները կառանձնանան Ռուսաստանից:

5. Ռուսաստանն զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում հերոինի սպառման ծավալներով` մոլորակում արտադրվող ամբողջ ծավալի 21%-ը:

6. ՌԴ-ի բնակչության 1,5%-ը տնօրինում է ազգային հարստության 50%-ը:

7. Ռուսաստանցիների 26%-ն ունեն չմարված վարկեր:

8. Ռուսաստանյան դատարաններում հավանականությունը, որ կկայացվի արդարացման դատավճիռ, կազմում է ընդամենը 0.27%:

9. ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայի բնակչությունը կազմում է երկրի բնակչության 13%-ը:

10. Ռուսաստանում գրանցված են թվով 2.338 մանկատներ, որտեղ խնամակալություն են ստանում 55.126 ծնողազուրկներ:

Սանասար Կարապետյանի Facebook-ի էջից



Նման նյութեր