Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը
Advertisement 1000 x 90

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

Սաթիկ Սեյրանյանը Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրանյանն ընտրվեց դեկտեմբերի 28-ին՝ միության համագումարում կայացած ընտրության արդյունքում՝ 57 կողմ և մեկ դեմ  ձայնով:

Սեյրանյանը «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիրն է, նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարողը:

Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցների 41 ղեկավարներ և ներկայացուցիչներ հայտարարությամբ իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը:

Ինքնաառաջադրվել էր նաև միության անդամ Հարություն Ծատրյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախկին նախագահն էր Աստղիկ Գևորգյանը:



Նման նյութեր