Խոյ
Հագուստի գույնը. Մտքներովդ չանցնի դիմավորել Նոր տարին մանուշակագույն հագուստով: Նախընտրությունը տվեք կարմիր, կապույտ և նարնջագույն երանգներին:
Զարդերը. Սեր և հաջողություն կբերեն խոյերին ռուբինը, զմրուխտը և ադամանդը:
Հաջողության թալիսման. Ոսկե մատանի կամ կախազարդ:
Ցուլ
Հագուստի գույնը. Խորհուրդ չի տրվում հագնել կարմիր հագուստ: Հաջողություն կբերեն բաց կանաչ, երկնագույն, շիկակարմիր և դեղին գույները:
Զարդերը. Ձեր սքանչելի տեսքը ամանորին կընդգծեն փիրուզը, զմրուխտը կամ ցիտրինը:
Հաջողության թալիսմանը. Բուի պատկերով կախազարդը:
Երկվորյակ
Հագուստի գույնը. Ամանորյա գիշերը խորհուրդ է տրվում անցկացնել մանուշակագույն կամ նարնջագույն հագուստով: Կանաչավուն երանգներից ճիշտ կլինի խուսափել: Զարդերը. Արծաթե զարդեր ՝վրան բյուեղապակի կամ հասպիս:
Հաջողության թալիսմանը. Ադամանդեե կամ ագաթե կախազարդ օձի տեսքով:
Խեցգետին
Հագուստը. Խորհուրդ է տրվում դիմավորել ոլոռի գույնի հագուստով:
Զարդերը. Արծաթե կամ ոսկե մատանի՝ զմրուխտով:
Հաջողության թալիսմանը. Լուսնաքարով մատանի կամ ականջօղեր
Առյուծ
Հագուստի գույնը. Համընդհանուր ուշադրության կենտրոնում կհայտնվեք ոսկեգույն երանգով և սև դրվագներով հագուստ կրելու դեպքում: Ամանորյա գիշերը սպիտակ հագուստով խորհուրդ չի տվում անցկացնել:
Զարդերը. Վզնոց՝ ռուբինով, սաթով կամ օպալով զարդարված:
Հաջողության թալիսմանը. Կախազարդ զատիկի տեսքով:
Կույս
Հագուստի գույնը. Աստղերը խորհուդ են տալիս դիմավորել Նոր տարին կանաչ կամ սպիտակ հագուստով:
Զարդերը. Հրաժարվեք թանկարժեք քարերից՝ կանգ առնելով նեֆրիտի կամ սերդոլիկի վրա:
Հաջողության թալիսմանը. Կրծքազարդ կամ կախազարդ մորեխի տեսքով:
Կշեռք
Հագուստի գույնը. Համարձակ հագեք ցանկացած պաստելային երանգի հագուստ:
Զարդերը. Մարգարտե, սապֆիրե կամ կորալե ականջօղեր:
Հաջողության թալիսմանը. Սրտիկով մատանի:
Կարիճ
Հագուստի գույնը. Հագեք արծաթագույն տոնական հագուստ:
Զարդերը. Սպիտակ ոսկուց և ակվամարինով, տոպազով կամ ռուբինով կախազարդ:
Հաջողության թալիսմանը. Ցանկացած մետաղական ձուլվածքից թևնոց:
Աղեղնավոր
Հագուստի գույնը. Խորհուրդ է տրվում դիմավորել Նոր տարին մուգ կարմիր, երկնագույն կամ թանաքագույն հագուստով:
Զարդերը. Գլխազարդ՝ սապֆիրով կամ ամետիստով զարդարված:
Հաջողության թալիսմանը. Հասպիսից կրծքազարդ:
Այծեղջյուր
Հագուստի գույնը. Այծեղջյուրների ընտրությունը պետք է կանգ առնի սև կամ մոխրագույն հագուստի վրա՝ դեղին գույնի շեշտով:
Զարդերը. Նռնաքարով թևնոց:
Հաջողության թալիսմանը. Ձեռքի ժամացույց սև կատվի պատկերով:
Ջրհոս
Հագուստի գույնը. Նոր տարվա գիշերը դուք անդիմակայելի կլինեք բաց մանուշակագույն կամ երկնագույն հագուստով:
Զարդերը. Արծաթե ականջօղեր՝ լազուրիտով կամ կապույտ տոպազով:
Հաջողության թալիսմանը .Աստղի տեսքով մատանի կամ կախազարդ:
Ձկներ
Հագուստի գույնը. Դիմավորեք Ամանորը փիրուզագույն կամ այլ երփներանգ գույներով հագուստով:
Զարդերը. Մարգարտե կամ լուսնաքարե վզնոց:
Հաջողության թալիսման. Փողկապ կամ անվանատառերով կրծքազարդ:
Այժմ դուք պատրաստ եք դիմավորել 2018 թվականը: Թող իրականան ձեր բոլոր երազանքները: