2050 թվականին աշխարհում կարող է վերջանալ շոկոլադը։ Դրա մեղավորը գլոբալ տաքացումն է։ Կակաո–բոբերը պարզապես չեն կարող դիմանալ ավելի տաք կլիմայական պայմաններում։
Շոկոլադի ծառերն աճում են տրոպիկական անտառներում, հասարակածից դեպի հարավ և պահանջում են կայուն ջերմաստիճան, տեղումների քանակ և խոնավություն ամբողջ տարվա ընթացքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ջերմաստիճանի 2,1 նիշով բարձրացման դեպքում, երեսուն տարվա ընթացքում, մեծ վնաս կհասցվի բուսական աշխարհին և, մասնավորապես, շոկոլադային արդյունաբերությանը։
Կակաոյի համաշխարհային արտադրության կեսը բաժին է ընկնում Արևմտյան Աֆրիկայի երկու պետության՝ Կոտ դե Իվուարին և Գանային։ Սակայն մի քանի տասնյակ տարի հետո այս շրջաններում այլևս հնարավոր չի լինի կակաո աճեցնել։
Կալիֆորնիայի գիտնականներն արդեն փորձում են ադապտացնել շոկոլադի ծառերն ավելի տաք կլիմային։ Նրանք ուսումնասիրում են գեների «խմբագրման» CRISPR տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունը։