Հունվարի 7-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից էր:
168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը նշեց, որ Վաչեն դպրոցում բարձր առաջադիմությամբ է սովորել: Նրա խոսքով՝ զոհված զինծառայողը սովորական, միջին եկամուտներ ունեցող ընտանիքից էր. «Հայրն աշխատում է, մայրը՝ ոչ: Իրենից փոքր երկու քույր ունի: Լավ առաջադիմությամբ էր սովորում, կարգին երիտասարդ էր»:
Նշենք նաև, որ հունվարի 23-ին Վաչեի ծառայության մեկ տարին պետք է լրանար:
Անի Քեշիշյան