Հյուրանոցի մատուցողուհուն և «Հայանտառի» աշխատակցին ծեծելու մեջ մեղադրվողը ցանկանում էր «օրենքով գող» դառնա՞լ. news.am
Advertisement 1000 x 90

Հյուրանոցի մատուցողուհուն և «Հայանտառի» աշխատակցին ծեծելու մեջ մեղադրվողը ցանկանում էր «օրենքով գող» դառնա՞լ. news.am

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած միջադեպի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

NEWS.am-ի տեղեկություններով, հունվարի 3-ին վաղ առավոտյան հորեղբոր որդիներ Ֆրունզե եւ Վահե Բադալյանները գնացել էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ազգականներին պատկանող հյուրանոց՝ հանդիպելու Եղեգնաձորի բնակիչներից ոմն Դավիթի, սակայն, վիճաբանության մեջ են մտել կին աշխատակցի հետ, ծեծել այցելուներից Հայկ Գալստյանին, որը «Հայանտառի» աշխատակից է: Մեր տեղեկություններով, «Հայանտառ» աշխատակիցը, լսելով հայհոյանքներ, դուրս էր եկել համարից եւ հորդորել հեռանալ հյուրանոցից՝ նշելով, որ այստեղ կանայք եւ երեխաներ կան: Հորդորը, սակայն, Բադալյան եղբայրներն անտեսել են եւ սկսել ծեծել Գալստյանին: Տեղեկություններ կան, որ Բադալյանները խլել են նրա զենքը, վնասել ձեռքն ու դիմել փախուստի: Եղբայրները հասցրել են նաեւ կոտրել հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան, հարվածներ հասցրել հյուրանոցի կին աշխատակցուհուն:

Կայքի տեղեկություններով, Բադալյան եղբայրները նախկին պատգամավոր, Մոսկվայաբնակ գործարար Սամվել Սարգսյանի ազգականներն են: Նշենք, որ Բադալյան եղբայրներից մեկը Ռուսաստանում 3 անգամ դատապարտված է եղել, Հայաստան էր վերադարձել վերջերս եւ վարկած կա, որ ցանկանում էր «օրենքով գող» դառնալ:

Նշենք, որ Ֆրունզե եւ Վահե Բադալյանները կալանավորված են: Զենքն ու ավտոմեքենան հայտնաբերվել են: Նախաքննությունը շարունակվում է: