Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
Advertisement 1000 x 90

Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել

1. Ես քեզ սիրում եմ Երեխայի համար այս արտահայտությունը յուրաքանչյուր տարիքում շատ արժեքավոր է: Կարևոր չէ՝ նա քանի տարեկան է՝ 5, թե 13: Դա նրան ուժ կտա:

2. Ես այնքան հպարտ եմ քեզնով Որպեսզի երեխան ինքնավստահ մեծանա, նրան հաճախ ասեք, որ հպարտ եք նրանով: Եվ կարևոր չէ՝ մրցույթում նա որ տեղը զբաղեցրեց:

3. Ամեն ինչ կարգին է, նորից փորձիր Երեխան պետք է հասկաանա, որ անհաջողությունները ցանկացած գործընթացի կարևոր մասն են: Նրան մի նախատեք երկուսների համար, այլ խնդրեք մոտենալ ուսուցչին և վերահանձնել առաջադրանքը: Մի զայրացեք, որ նա չկարողացավ արտասանել բանաստեղծությունը: Ավելի լավ է՝ խրախուսեք երեխային: Նա պետք է իմանա, որ հաջորդ անգամ ամեն ինչ կստացվի:

Եթե դուք պարբերաբար կրկնեք, որ հավատում եք ձեր երեխային, նա կսովորի հաղթահարել դժվարությունները: Ապագայում նրա համար ավելի հեշտ կլինի հասնել իր նպատակներին:

4. Ես քեզ վստահում եմ Այս արտահայտությունը կարելի է սկսել երեխային ասել, երբ համոզված լինեք, որ նա պատրաստ է ինքնուրույն գործողությունների: Այդպիսի շփումը նրան վստահույթուն և պատասխանատավություն կներշնչի: Եթե ծնողները նրան վստահում են, նա չի կարող նրանց խաբել կամ հուսախաբ անել:

5. Շնորհակալություն Երեխային վաղ տարիքից ասեք շնորհակալություն, նույնիսկ եթե նա պարզապես հավաքեց խաղալիքները: Կարևոր չէ՝ դա նրան ինչպես հաջողվեց: Կատարման սխալների մասին կարելի է ավելի ուշ խոսել, նախ շնորհակալություն հայտնեք աշխատանքի համար:

6. Օգնիր ինձ, խնդրում եմ Յուրաքանչյուրն ուզում է իրեն կարևոր և օգտակար զգալ: Երեխային խնդրեք ձեզ օգնել պարզ գործերում: Ժամանակի ընթացքում նա ինքնուրույն հետաքրքրություն կդրսևորի և կօգնի: Վերջում ավելացրեք. «Ինձ համար առանց քեզ դժվար կլիներ գլուխ հանել»:

7. Ես շատ ուրախ եմ, որ քեզ ունեմ Երեխայի հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ոչ միշտ են հարթ դասավորվում, հատկապես դեռահաս տարիքում: Դեռահասները սկսում են կասկածել, որ ծնողները սիրում են իրեն: Ուստի նրան պարբերաբար ասեք, որ դուք ուրախ եք, որ նրան ունեք:

Երեխայի հետ մեծի պես շփվեք, բայց մի մոռացեք արտահայտել ձեր զգացմունքները: Ժլատություն մի արեք հաճելի բառերի հարցում, բայց չափց շատ մի գովեք: Այդ դեպքում նա կմեծանա ինքնուրույն, ինքնավստահ և շնորհակալ իր ծնողներին: