Ո՞րն է հարաբերությունների մեջ գտնվող զույգի տարիքային իդեալական տարբերությունը: Այս հարցին փորձել են պատասխանել Ատլանտայի Էմորի համալսարանի գիտնականները։
Նրանց ուսումնասիրության համաձայն՝ զուգընկերների բաժանման հավանականությունը, որոնց տարիքային տարբերությունը 20 տարի և ավելի է, կազմում է 95%: Տասը տարի տարիքային տարբերություն ունեցողների համար այս ցուցանիշը կազմում է 39%, իսկ հինգ տարվա տարբերություն ունեցողների համար՝ 18%։
Բայց իդեալական տարիքային տարբերությունը զույգերի համար մեկ տարի է, նման զույգերի բաժանման հավանականությունը կազմում էր ընդամենը 3%;
Հարաբերությունների ավստրալացի փորձագետ Սամանթա Ջեյնն ասում է, որ թեև ուսումնասիրությունը, որին մասնակցել է 3000 զույգ, հետաքրքիր էր, կանոնից միշտ բացառություններ են եղել: «Ձեր տարիքին ավելի մոտ մեկին հանդիպելը հեշտացնում է ամեն ինչ, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր լեզվին: Դուք հակված եք միմյանց «հասկանալու», եթե մեծացել եք նույն սերնդում», – ասել է Սամանթան news.com.au-ին:
Մինչդեռ, ոմանք նախընտրում են ավելի երիտասարդ զուգընկերներին, քանի որ դա ստիպում է նրանց ավելի երիտասարդ զգալ: «Ամեն հանգամանք տարբեր է, և ամեն ինչ կախված է մարդուց: Ի վերջո, հետազոտությունները ցույց են տվել, որ մեկից երեք տարվա տարբերությունը բերում է երջանկության և բավարարվածության ամենամեծ մակարդակը», – ասաց Սամանթան:
«Հաճախ, երբ տարիքային տարբերությունն ավելի մեծ է, իշխանության համար պայքար է լինում։ Երբեմն ավագ զուգընկերն ավելի շատ նման է ծնողի, իսկ կրտսերը հետևորդի դիրք է գրավում և ավելի քիչ ձայն ունի: Որոշ դեպքերում, որոշ մշակույթներ դեմ են տարիքային մեծ տարբերություններին, հատկապես, երբ կանայք ավելի մեծ են», – նշել է նա։
Սամանթան ասաց, որ դերերը փոխվել են, և տարեց կանայք այժմ հաճախ նախընտրում են երիտասարդ տղամարդկանց: