Սպանված Ավետիսյանների տունը քարուքանդ է եղել. aravot.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպանված Ավետիսյանների տունը քարուքանդ է եղել. aravot.am

Լրացավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության երրորդ տարին։ Ավետիսյանների հարազատներն այսօր ողբով, լացով բացեցին կողպված տան դռները։

Չնայած սենյակներից հանված են արյունոտ անկողինները, մաքրված են արյան հետքերը, սակայն ներս մտնել հնարավոր չէ․ փտել է հատակը, քայլելն անհնար է․ ամեն վայրկյան ոտք ու ձեռք կոտրվելու վտանգ կա։ Խոհանոցի ու հյուրասենյակի պատերին դեռ ամանորյա նմուշներից զարդարանք կա․ ներս մտնողին դիմավորում է անգլերեն լեզվով, գունեղ տառերով փակցված «Ուրախ Սուրբ Ծնունդ» արտահայտությունը, հյուրասենյակում էլ ընտանիքի 7 անդամների լուսանկարների դիմաց՝ նրանց հայացքների ներքո կախված են Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ «Շնորհավոր Նոր Տարի» արտահայտությամբ։

Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Ռիտա Պետրոսյանն ու Ջուլիետա Ջալալյանը, որոնք իրենց քրոջ ընտանիքի սպանությունից հետո լքել են Հայաստանը, վերադառնում են նրանց մահվան տարելիցին, նեղվեցին, որ տունն արդեն կիսավեր է։ «Մենք մեղք չե՞նք, ամեն ինչը ծածկադմփոց եղավ, փակվեց, պրծավ գործը, մյուս տարի որ գանք, այս տունն էլ չի լինի, մենք ո՞ւր պիտի գանք, էլ ոչ մի տեղ չկարողանանք գալ, հա՞՛․․․

Գանք այդ փողոցների վրա կանգնենք, գնանք, հա՞, գոնե հատակը սարքեն քաղաքապետարանի միջոցներով, քաղաքապետ ունենք վերջը», -նեղվեց Ռիտա Պետրոսյանը։

aravot.am