Կարեն Քոչարյան. «Աղբը աղբամանի մեջ չգցողը ԿԵՆԴԱՆԻ Է»
Advertisement 1000 x 90

Կարեն Քոչարյան. «Աղբը աղբամանի մեջ չգցողը ԿԵՆԴԱՆԻ Է»

Արդեն մի քանի ամիս է հեռուստաեթերով սոցիալական գովազդ է ցուցադրվում, որտեղ իմ շատ սիրելի ընկեր Հրանտ Թոխատյանն ասում է, որ «աղբի տեղը աղբամանում է»:

Վերջին երկու օրը քաղաք շատ դուրս եկա և նկատեցի, որ շատ մեքենաների վարորդներ ծխախոտի մնացորդը դուրս էին շպրտում պատուհանից:

Ընդ որում, սկսեցի հատուկ ուշադրություն դարձնել և նկատեցի որ վարորդները և տաքսիստներ էին, և պետական համարանիշներով և սեփական:

Եվ երիտասարդ էին, և տարեց:

Իմ մյուս սիրելի ընկեր Anna Israelyan -ը բարկանում է ինձ վրա, երբ ես վիրավորում եմ մարդկանց:

Բայց Աննա ջան, Հրանտ ջան համաձայնվեք, որ այդ գովազդի տեքստը պետք է լինի հետևյալը. «Աղբը աղբամանի մեջ չգցողը ԿԵՆԴԱՆԻ Է» (Աննա ջան, սա ամենափափուկ տարբերակն է): Որովհետև այդ կենդանիները այլ լեզու չեն հասկանում:



Նման նյութեր