Ինչպե՞ս և որտե՞ղ գտնել Ֆեյսբուքին առնչվող հարցերի պատասխանները: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ ձեզ հուզող հարցերի պատասխանների մեծ մասը կարող եք գտնել հենց Ֆեյսբուքի «Օգնություն» /Help, Помощь/ բաժնում:
«Այնտեղ կան գրեթե բոլոր հարցերի պատասխանները, գերադասելի է հարցերը տալ անգլերենով: Ի վերջո, կարելի է նաև Google-ում որոնել, որն էլ ձեզ կուղղորդի հենց Ֆեյսբուքի այդ բաժին»,- ասում է մեդիա փորձագետը:
Անուն ազգանունին, կոնտակտներին, գրանցման էլեկտրոնային փոստին վերաբերող, ինչպես նաև հաշիվը կտակելու հնարավորության մասին մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: