Երևանում ծնված եռյակի վիճակը ծայրահեղ ծանր է
Advertisement 1000 x 90

Երևանում ծնված եռյակի վիճակը ծայրահեղ ծանր է

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Հռիփսիմե Մայիլյանը հունվարի 12-ին եռյակ է լույս աշխարհ բերել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը։ Նրանք թերքաշ են ծնվել:

«Արմենիա» ԲԿ-ից տեղեկացանք, որ երկու տղաները կշռում են 1 կիլոգրամ 280 գրամ, աղջիկը` 1 կիլոգրամ 200 գրամ: Երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ Կինն առաջին անգամ էր ծննդաբերում։

Երեխաները կեսարյան հատման միջոցով են լույս աշխարհ եկել հղիության 29-30-րդ շաբաթում։ Սա 2018 թվականի առաջին եռյակն է։ Նախորդ տարի Հայաստանում չորս եռյակ է ծնվել։ Նրանցից միայն մեկի կյանքը չի հաջողվել փրկել։

armlur.am