Տիգրան Պասկևիչյանի Facebook-յան հրապարակումը.
«Ավելի քան 35 տարվա ծխող եմ, բայց, թող տարօրինակ չթվա, կողմ եմ հակածխախոտային արշավին։ Այո, ամբողջ աշխարհում քայլեր են արվել և արվում են ծխելը եթե ոչ վերացնելու, ապա զգալիորեն կրճատելու, նվազեցնելու ուղղությամբ։ Բայց այդ քայլերը, որոնք միտված են մարդու առողջության պահպանմանը, սկսվել են ծխախոտի գինը կտրուկ բարձրացնելուց։
Եթե ծխախոտի գինը կտրուկ չի բարձրացվում, եթե չի սահմանափակվում այդ ապրանքի վաճառքն ու գովազդը (ուշադիր նայեք նախկին թերթի կրպակներին), ուրեմն սա ոչ թե մարդու մասին մտածել է, այլ տուգանային կեղեքման նոր տեսակ։
Տարիներ առաջ ընդունվեց օրենք ավտոմեքենայի ամրագոտիների մասին և սահմանվեց, կարծեմ, 5000 դրամ տուգանք։ Հենց էդ տարվա ամռանը արգելակների անսարքության պատճառով մեքենաս վթարվեց։ Տարան ոստիկանություն։ Քննիչը բավական ծավալուն արձանագրություն կազմեց։ Նույնիսկ հորդորեց հիշել վերջին անգամ արգելակիչներս փոխած վարպետի անունն ու հասցեն։
…խաչաձև հարցաքննություն։
Միայն մի հարց չտվեց՝ դեպքի պահին ամրագոտին կապա՞ծ էր, թե՝ ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ օրենքը ոչ մի կապ չուներ և հիմա էլ չունի մարդու անվտանգության հետ»։