Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը 05-ով բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով վերջինս ապառաժ քարերի վրայով գլորվելով, հայտնվել է ձորակում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը 05-ով բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով վերջինս ապառաժ քարերի վրայով գլորվելով, հայտնվել է ձորակում. shamshyan.com

Հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մրգաշեն Քանաքեռավան ավտոճանապարհի սկզբնամասում՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ 26-ամյա Աշոտ Խոջոյանը իր վարած ՎԱԶ-2105 մակնիշի 35 FO 841 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Դալլաքյանի վարած «Opel Astra G» մակնիշի 35 DN 080 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը գլորվելով ապառաժ քարերի վրայով, հայտնվել է ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com