Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով: «Հայկական Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «55 VV 077» պետհամարանիշով «Cadillac Escalade» ավտոմեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանը չէ: Սույն մեքենան Սարգսյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում բացակայում է:
Ում մեքենան է սպասարկել Արմեն Սարգսյանին, պարզել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը:
Ի դեպ, 2011 թվականի արտադրությամբ «Cadillac Escalade»-ի շուկայական գինն այսօր կազմում է շուրջ 20 հազար դոլար, սակայն այն ձեռբերելու ժամանակ, բնականաբար, մի քանի անգամ թանկ էր լինելու: