Քրիստինե Պեպելյանի շնորհավորանքը մայրիկի ծննդյան 55-ամյակի առթիվ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քրիստինե Պեպելյանի շնորհավորանքը մայրիկի ծննդյան 55-ամյակի առթիվ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցաների իր էջերում շնորհավորել է մայրիկին՝ Անահիտին,  ծննդյան 55-ամյակի առթիվ։ Երգչուհին Facebook-ում տեղադրել է իր ամենասիրված աշխատանքներից «Մայրիկ» ստեղծագործության տեսահոլովակը և գրել.

«12 տարի առաջ ասացի` մամ, քեզ համար եմ երգում, մամ ջան, որ ամեն անգամ լսելիս իմանաս, որ հատուկ քեզ համար երգ կա էս աշխարհում…. իմ Աշխարհ!!!

35088

Քեզ շնորհակալ եմ, որ համբերատար ես, զուսպ, հասկացող… ու միշտ կողքիս!!! Երբեք հոգնած չես, միշտ ժամանակ ունես (ի տարբերություն ինձ)։ Քեզանով եմ սիրում աշխարհն ու մարդկանց…

Շնորհավորում եմ ինձ, Մամ ջան։ Այո’, ինքս ինձ եմ շնորհավորում, որ կաս, որ իմն ես… Սիրում եմ քեզ»,- գրել է Քրիստինեն։



Նման նյութեր