Թեղուտի պոչամբարը լեփ-լեցուն է. մի քանի լավ անձրև ու էս սաղ թույնը ամբարտակի վրայով կգնա գյուղի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թեղուտի պոչամբարը լեփ-լեցուն է. մի քանի լավ անձրև ու էս սաղ թույնը ամբարտակի վրայով կգնա գյուղի վրա

Դանիել Իոաննիսյանի հրապարակումը.

Ուրեմն երեկ օդից նկարահանում էինք Թեղուտի հանքն ու պոչամբարը: Նկարահանման վերջում մեզ «նկատեց» Վալլեքս գրուպի «ախրանան», որն ամենագնացներով լարվեց դրոնի, իսկ ապա մեր հետևից:

Շնող-Թեղուտ հատվածում մեր ճանապարհը փակեցին, իջան, եկան (4 հոգի, ամեն մեկը 120կգ), թե «բա ջնջեք նկարածը»: Առաջին իսկ վայրկյանից սրանք հասկացան, որ մեզ հետ շփվելիս բացի լեզվի մկաններից, մնացած մուսկուլատուրն ավելորդ է: Իրավական լիկբեզի և մարզի ոստիկանությունը իրար խառնելուց հետո սրանք «մյուս անգամ դրոնը օդում կխփենք» ասեցին ու համեստորեն նստեցին մեքենաները ու փախան:

Ասեմ՝

-Սրանց մասին նյութերը կուղարկենք ոստիկանություն:

-Այո, Թեղուտում հետաքրքիր բացահայտումներ արել ենք:

-Ամեն ինչ կհրապարակենք սկսյալ վաղվանից:

#Ազգ_Հանք #Կինո #Թեղուտ