Սպառնացել է պայթեցնել ատոմակայանը
Advertisement 1000 x 90

Սպառնացել է պայթեցնել ատոմակայանը

Նախօրեին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել՝ ատոմակայանը պայթեցնելու վերաբերյալ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները կարճ ժամանակ անց պարզել են զանգի հեղինակի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչ է եւ ատոմակայանը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել, քանի որ էլեկտրիկը պահանջել է վճարել ծախսած հոսանքի գումարը, իսկ եթե ոչ, ապա կանջատի էլեկտրաէներգիան:

Մեզ հայտնի է դարձել, որ տղամարդը ով սպառնացել է պայթեցնել ատոմակայանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, անգամ հաշվառված է բժշկական կենտրոնում:
Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում։