5 հետաքրքիր փաստ ծխելու և ուղեղի առողջության մասին
Advertisement 1000 x 90

5 հետաքրքիր փաստ ծխելու և ուղեղի առողջության մասին

Շատերը գիտեն, թե ինչպիսի է ծխախոտը ազդում թոքերի և սրտի վրա, բայց քչերը գիտեն ծխելու՝ մյուս օրգանների վրա ազդեցության մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծխելու և ուղեղի առողջության մասին մի քանի հետաքրքիր փաստ:

Ծխելը փոքրացնում է ուղեղի չափը

Ծխախոտը ժամանակի ընթացքում ոչ միայն ազդում է ուղեղի չափի վրա, այլ մեծահասակների մոտ հանգեցնում է նաև ճանաչողական գործունեության վատթարացմանը: Հետաքրքիր է, որ ծխախոտի բացասական ազդեցությունը շարունակվում է պահպանվել անգամ ծխելը թողնելուց հետո մի քանի տարվա ընթացքում: Ահա թե ինչու են ծխողներն ավելի հաճախ բախվում ծերունական տկարամտությանը, իսկ ձեռքբերովի թուլամտության ռիսկը նրանց մոտ 79 տոկոսով բարձր է, քան չծխողների դեպքում:

Ծխելը նվազեցնում է ինտելեկտի մակարդակը

Ծխելու պատճառով դեպի ուղեղ թթվածնի հոսքը նվազում է, իսկ ահա ածխաթթու գազի պարունակությունն ավելանում է: Արյան շրջանառության վատթարացման պատճառով ծխողների ուղեղն ավելի վատ է թթվածնով հագենում, ինչը ազդում է նրանց ճանաչողական և մտավոր կարողությունների վրա: Համարվում է նաև, որ ծխելու պատճառով հաճախ կրճատվում է խնդիրները վերլուծելու և աշխատավայրում դրանք լուծելու ունակությունը:

Ծխելն ամենևին չի օգնում կենտրոնանալ

Որոշ մարդկանց թվում է, որ ծխելն օգնում է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, բայց դա, ըստ փորձագետների, պարզապես միֆ է: Իրականում ծխելը հակառակ ազդեցություն է ունենում. այն զգալիորեն նվազեցնում է որոշակի խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը: Բացի այդ, դեպի ուղեղի թթվածնային հոսքի պակացի պատճառով ծխողներն ավելի արագ են հոգնում, քան ոչ չծխողները:

Ծխողների դեպքում ուղեղի կաթվածի վտանգն ավելի մեծ է

Արյան մեջ նիկոտինի առկայությունը արյունն ավելի խիտ է դարձնում, ինչը մեծացնում է ուղեղը արյունով ապահովող հյուսվածքներում մակարդուկի զարգացման հավանականությունը: Արդյունքում իշեմիկ ինսուլտի հավանականությունը զգալիորեն ավելանում է:

Նիկոտինը ներծծվում է ուղեղի ընկալիչների մեջ

Նիկոտինը ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որը ներգրավված է հաճույքի զգացումի արտադրության մեջ: Երբ մարդը «նստում է» նիկոտինի վրա, ապա շատ դժվար է հրաժարվել դրանից, քանի որ ծխելը «հաճույքի» զգացում է առաջացնում: Նիկոտինի բացակայության դեպքում մարդը դառնում է նյարդային, անհանգիստ և մտահոգ:

med.news.am