Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիանագրիգորյանական այս գաղջի մեջ ստվերում մնացին լուսավոր մարդիկ, ովքեր արժանացան պետական պարգեւների։ Հրաշալի Աննա Հեքեքյանը, Նազենին ու հատկապես՝ հայ նորագույն լրագրության երկու լուսավոր ու տաղանդավոր դեմքեր՝ Հասմիկ Մկրտչյանն ու Մարիամ Հարությունյանը։ Նրանք սկսեցին մեծ ճանապարհը, երբ մեր անկախ երկրի մամուլն իր առաջին քայլերն էր անում։ Նրանք անցան Արցախյան ազատամարտով, նրանք լուսաբանեցին մեր Հայաստանի բազում պատմական դեպքեր։
Նրանք հիմա էլ նույն նախանձախնդիր, պրոֆեսիոնալ լրագրողներն են ու իրենց աշխատանքով առաջինն են աշխարհին լուր հասցնում Հայաստանից, իրենց աշխատած գործակալությունների՝ Reutersի ու AFP-ի միջոցով։ Հպարտ եմ, որ նրանց ընկերն եմ ու Հայրենիքի անունից էլ նրանք պարգեւի են արժանանում։
Հ.Գ. Էն «սցենարիստին» էլ մի կողմ թողեք, հիշեք, որ բնակչության մեծ մասը հեենց նրա հիմար ֆիլմերն է դիտում»։