«Մայրը 5 օրական երեխային խտացրած կաթով է կերակրել, հետո նրան մահամերձ տեղափոխել են հիվանդանոց». aravot.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մայրը 5 օրական երեխային խտացրած կաթով է կերակրել, հետո նրան մահամերձ տեղափոխել են հիվանդանոց». aravot.am

2016 թվականին պաշտոնական տվյալներով Հայաստանում 0-5 տարեկան երեխաների 9 %-ը թերսնված է: Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Ըստ նրա, աղքատության և թերսնվածության միջև ուղղակի կոռելյացիա չկա, այսինքն՝ թերսնուցումը միշտ չէ, որ աղքատության հետևանք է:

Մինասյանի դիտարկմամբ՝ թեև հայկական ընտանիքներում երեխաների համար ամեն ինչ անում են, սակայն հաճախ սննդային վարքագիծն է սխալ. «Շատ կերակրելն ու ճիշտ կերակրելը տարբեր բաներ են: Պետք է ճիշտ կերակրել երեխային և ընտանիքում ունենալ ճիշտ վարքագիծ՝ սննդապահովման տեսանկյունից, որպեսզի խնդիրները ոչ միայն 5 տարեկանների մոտ չառաջանա, այլ նաև՝ հետագայում»:

Մանրամասն տեսանյութում

Ըստ Մինասյանի, նախարարությունը ուղեցույց է մշակում սոցաշխատողների համար, որոնք հենց ընտանիքներում կարողանան խնդիրը բացահայտեն, հետևապես նաև նման երեխաներին համապատասխան աջակցություն ցուցաբերեն: Քննարկմանը ներկա մանկաբույժ, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանն էլ ասաց, որ այդ 9 % թերսնուցում ունեցողներն այն երեխաներն են, որոնք հիմնականում ունեն քրոնիկ թերսնուցում և հասակով թերաճ են, այսինքն՝ հասակը չի համապատասխանում իր տարիքին. «Նաև շատ կան երեխաներ, որոնք չունեն աճի խնդիր, բայց ունեն տարբեր միկրոէլեմենտների պակաս: Օրինակ՝ մեզ մոտ շատ են սակավարյունություն ունեցող երեխաները, որոնց հասակը կարող է նորմային համապատասխան լինել, սակայն նրանց դիմադրողականությունը ցածր է: Այդ պատճառով էլ այս երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում, նրանց մահացությունը բարձր է, զարգացումը դանդաղ է ընթանում»: Տիկին Հարությունյան ասաց, որ դպրոցահասակ երեխաների շրջանում էլ կա բավականին արտահայտված թերսնուցում:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարությունյանի դիտարկմամբ՝ երեխաների թերսնուցման պատճառը հաճախ ծնողների գիտելիքների պակասից է. «Եվ նույնիսկ բավարար ֆինանսական միջոցներ են ունենում, բայց երեխան լավ ու ճիշտ սնունդ չի ստանում: Սկսած շատ վաղ հասակից՝ մի քանի ամսական երեխաների դեպքում ծնողները չարաշահում են քաղցրավենիքը: Գրեթե բոլոր ընտանիքներում է այսպես: Շվեդիայում երեխաները շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին են ուտում քաղցրավենիք: Իսկ մեզ մոտ ամեն օր և նույնիսկ մի քանի անգամ»: «Save The Children» կազմակերպության ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցն էլ նկատեց. «Նույն ֆինանսական զամբյուղով կարելի է երեխաների համար կանաչեղեն, բանջարեղեն գնել երեխաների համար, այլ ոչ թե՝ քաղցրավենիք»: Բացի այս, Գրիգորյանցը անդրադառնալով ծնողների գիտելիքներին, թերսնուցմանն ու աղքատությանը հիշեցրեց մի ուսումնասիրության տվյալ. «Որքան ընտանիքում կրթական ցենզը ցածր է, այնքան այն հակված է աղքատության»:

Մանրամասն՝տեսանյութում

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր