Հայկ Մարությանը` «Սուպեր մամա 2»-ի ունեցած վնասի և նոր ֆիլմի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը` «Սուպեր մամա 2»-ի ունեցած վնասի և նոր ֆիլմի մասին. life.tert.am

Կարգին փրոդաքշընը» շուտով կներկայացնի նոր ֆիլմ` «Ֆիլմ ֆիլմի մասին», որը կներկայացնի նրանց ներկայացրած ֆիլմերի ստեղծման պատմությունը։ Tert.am Life-ի հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց, որ իրենց թիմը ներկայացրել է արդեն 5 ֆիլմ։

«Այս ֆիլմը պատմելու է ոչ միայն «Սուպեր մամայի», այլև մեր մյուս ֆիլմերի ստեղծման պատմությունը։ «Ֆիլմ ֆիլմի մասին» ներկայացնելու գաղափար վաղուց ունեինք։ Դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, սակայն ժամանակը չէր ներում իրականացնել այն։ Որոշեցինք ամբողջացնել և մեր բոլոր ֆիլմերի մասին պատմող ֆիլմ ներկայացնել»,- ասաց Հայկը։

Դերասանից հետաքրքրվեցինք, ի վերջո, ի՞նչ չափի վնաս կրեց «Սուպեր մամա 2»-ը տարեսկզբին ապօրինաբար համացանցում հայտնվելու արդյունքում, ի՞նչ արդյունքներ ունեն կինոթատրոնից։ «Բնականաբար, վնասը մեծ էր։ 1-2 օրում 2 մլն մարդ էր դիտել ֆիլմը։ Շատ մարդիկ կարող էին  կինոթատրոնում դիտել այն»,- ասաց Հայկն ու հավելեց, որ ներկայացվող ֆիլմում կխոսվի նաև այդ վնասի ազդեցության մասին։

Հաշվի առնելով, որ «Ֆիլմ ֆիլմի մասին»-ը ներառելու է «Կարգին փրոդաքշընի» մյուս ֆիլմերը, Հայկից հետաքրքրվեցինք` արդյոք Մկրտիչ Արզումանյանը կամ իր մասնակցությամբ կադրից դուրս մնացած տեսանյութեր կլինեն ֆիլմում, քանի որ նա խաղացել է «Ալաբալանիցայում»։ Ի պատասխան` Հայկն ասաց, որ նախապես որևէ բան ասել չի կարող, իրենց ֆիլմերում շատ դերասաններ են ներգրավված` Գարիկ Պապոյանը, Լևոն Հարությունյանը և այլք, թե որ դերասանին կամ որ ֆիլմին ինչ չափով անդրադարձ կլինի, պարզ կլինի մոնտաժից հետո։

Հայկը հայտնեց, որ նախատեսում են ֆիլմը ներկայացնել մարտի վերջին։