
Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել է «Օսկար» մրցանակի հավակնորդին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է, ասվում է ակադեմիայի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։ Ֆիլմի պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է։