«Լավ Երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը կանանց և աղջիկների տոնին նվիրված ռեպորտաժ էր պատրաստել, որի շրջանակներում այցելել էր կանանց գաղութ: Այս ռեպորտաժը խիստ քննադատության արժանացավ համացանցում և մամուլում:
Արուսիկը Ինստագրամի իր էջում արձագանքել է իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ գրելով. «Վերջին շրջանում անձնական նամակով շատ ու շատ հաճելի արձագանքներ եմ ստանում, ցավոք չեմ կարող հատ առ հատ բոլորին պատասխանել, բայց անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետևող բոլոր մարդկանց լավ բառերի և մոտիվացնելու համար։ Հետևեք #ԼավԵրեկո֊ին ու դե մի քիչ թեթև տարեք)»: