Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը: Ինչպես մարտի 13-ին հայտնել է Reuters գործակալությունը, աղետի հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ:
«Ինքնաթիռի ինքնագրիչը վերականգնված է, մենք պահպանել ենք դրա ամբողջականությունը »,- ասել է օդանավակայանի պետ Ռաջկումար Չխեթրին, հավելելով, որ սկսվել է ողբերգության պատճառների հետաքննությունը: Bombardier ինքնաթիռների կանադական արտադրողի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը նույնպես պատահարի վայր է ուղարկել իր քննիչներին:
Bombardier Dash Q-400 ինքնաթիռը, որը կատարում էր Դաքա-Կատմանդու չվերթը, մարտի 12-ին դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց և մխրճվել օդանավակայանի հարևանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկվել է: The Kathmandu Post թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 71 ուղեւոր և անձնակազմի չորս անդամներ:
Օդանավակայանի վարչակազմը գտնում է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները: