Աննա Գևորգյանի 32-րդ տարեդարձը կիսաաշխատանքային է անցել: Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է տոնական օրվա մանրամասները, ամուսնու և մտերիմների անակնկալների մասին:
«Վլադիմիրն ինչպես միշտ հարցրեց` ինչպես կցանկանամ նշել օրս, ասացի, որ ոչինչ չեմ ուզում անել: Վերջին շրջանում նկարահանումներիս քանակը մեծ էր, աշխատանքային և տան առօրյա հոգսերի ծավալը մի քիչ շատ էր և հիմա պարզապես հանգիստ օր ունենալն ավելի նախընտրելի էր: Մտածեցի` կմնամ տանը, ով կզանգի` կհրավիրեմ: Բայց, հանգստանալ, իհարկե, չստացվեց»,- պատմել է հաղորդավարուհին:
Նրա խոսքով՝ շնորհավորանքներ սկսել է ստանալ դեռ մարտի 7-ից.«Քանի որ ծնունդս հաջորդում է մարտի 8-ին, տոները միշտ խառնվում են իրար, և երկուսի ընթացքն էլ երկարում է: Կեսգիշերին ինձ շնորհավորելու էին եկել իմ ամենահարազատ բարեկամները` տորթով, շամպայնով, փուչիկներով և նվերներով: Ավելի ուշ դուռը նորից թակեցին. Վլադիմիրը սուշիի շատ մեծ տեսականի էր պատվիրել ինձ համար` իմանալով իմ այդ մեծ թուլության մասին»:
Ամբողջությամբ՝ BRAVO.am կայքում: