Երևանում՝ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց, 23-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում՝ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց, 23-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց, 23-ամյա Կարապետ Անթանեսյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 PT 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանություննը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com