FB-ի օգտատեր Նաիրի Բադալյանի հրապարակումը. «Վերևի 2 նկարներում Կեմերովոյի նահանգապետ Ամանգելդի Տուլեևն է՝ Կեմերովոյի նահանգապետի պաշտոնն ստանձնելու պահին՝ 1997թ հուլիսին։
Իսկ ներքևի 2 նկարներում էլ նույն Կեմերովոյի նույն նահանգապետ նույն Տուլեևն է՝ արդեն մեր օրերում։
Դիտմամբ տարբեր ժամանակների երկուական տարբեր նկարներ եմ դրել, որպեսզի պարզ լինի, որ նրա ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա պատկերները պատահական անհաջող կադրեր չեն կամ միտումնավոր ֆոտոշոփված չեն։
Հա, ու առաջին երկու նկարում դեռ բոցաշունչ ու չքավոր «կոմունիստ» էր, իսկ վերջին երկուսում՝ արդեն դոլարային միլիարդատեր «կապիտալիստ» (միայն Ռուսաստանում ու նրա Ետմ-ստանում կարելի է պետական պաշտոնյայի աշխատավարձով չքավորից դոլարային միլիարդատեր դառնալ)»: