Ընկերները ցանկանում էին սպանել նախկիններին և դրա համար քիլլեր էին վարձել՝ նա հորինող ոստիկան էր. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ընկերները ցանկանում էին սպանել նախկիններին և դրա համար քիլլեր էին վարձել՝ նա հորինող ոստիկան էր. pastinfo.am

39-ամյա Ջեյկոբ Լեոն ու 48-ամյա Վալերի Մաքդենիելը որոշել են ազատվել իրենց նախկիններից ու դրա համար գտել են քիլլերի: Աշխատանք կատարելու համար նրանք առաջարկել են 20 հազար դոլար ու երկու Cartier ժամացույց:

Սակայն զույգը գլխի չի ընկել, որ վարձու մարդասպանը քողարկված ոստիկան է: Հենց որ գործարքը կնքվել է, սպաները կապվել են 33-ամյա Մեգան Վերիկասի ու 51-ամյա Մակ Մաքդենիելի հետ ու առաջարկել նրանց առևանգումը խաղարկել, հաղորդում է Daily Mail-ը:

Սպանությունների համար առիթ է ծառայել անփոխադարձ սերն ու փողը: Ջեյկոբը չէր կարողանում իր նախկին սիրած աղջկան ներել բաժանման համար, իսկ Վալերին չէր ցանկանում ապահարզանից հետո Մակին վերադարձնել 1,25 մլն դոլարը:

Այն բանից հետո, երբ տեղի է ունեցել առաջին լսումը, Վալերին չի դիմացել ու ինքնասպան է եղել: Ջեյկոբը դեռևս քննության ներքո է գտնվում:

Զույգին բռնելու համար ոստիկանները խաղարկել են Մեգանի առևանգումը՝ կապելով նրա ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև սոսնձելով նրա բերանը: Աղջիկն այնքան ուժգին էր վախեցել, որ իսկապես լաց է եղել: Խաղարկվել է, թե իբր կրակել են Մակի գլխին ու տեղի ունեցածը լուսանկարվել է որպես ապացույց՝ պատվիրատուների համար:

Չնայած ապացույցներին՝ Ջեյկոբը պնդում է, որ ցանկանում է Մեգանի հետ անցկացնել կյանքի մնացած մասը: Տղամարդը հավաստիացնում է, որ ցանկանում էր վերադարձնել սիրած կնոջը, սակայն նրա աղաչանքները անպատասխան են մնացել:

pastinfo.am