Սրբուհի Մարկոսյանի գրառումը Facebook-ի իր էջում. Հայաստանի քաղաքացու և Արցախի ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպը նոր հիվանդագին ալիք է բարձրացրել, կարծես: Ամենացավոտն արցախցի-հայաստանցի տարանջատման առանցքի շուրջ ընթացող քննարկումներն են, ինչը ցույց է տալիս, որ աշխատանք կա անելու այդ ուղղությամբ, ընդ որում՝ բավական լուրջ ու ուղղորդված:
Ցավալի է նաև գիտակցելը, որ բարձրացրած աղմուկը գրեթե բացարձակապես չի ծառայել իր նպատակին. մարդիկ մտածում են ոչ այնքան այն փաստի վրա, որ քաղացու նկատմամբ կիրառվել են անօրեն գործողություններ, այլ այն հանգամանքի վրա, որ դա արվել Ացրախում ՀՀ քաղաքացու նկատմամբ և թույլ տվեք նկատել, որ դրա մեղավորը հենց այդ աղջիկն է, ով իր մեղադրական արտահայտություններում շեշտադրում է հենց խնդրի այդ կողմը:
Եվ ի վերջո, մեր հանրության ոչ հասու ու ադեկվատ դրսևորման ևս մեկ ցուցադրությունն առ այն, որ քաղաքացի Ասյա Խաչատրյանն ավելի շատ հայտնի է ՝ որպես “կապույտ մազերով աղջիկ”:
Այսինքն կրկին հանգում ենք մի իրավիճակի, երբ չի տարբերվում կարևորն անկարևորից և իրական խնդիրը կորում է բամբասանքների ու նշանակություն չունեցող աղմուկների արանքներում:
Նմանատիպ երևույթների ու միջադեպերի խորը ու համապարփակ ուսումնասիրություն է պետք սոցիոլոգների ու հոգեբանների կողմից: Այլապես հանրության բավական լայն շերտերի մոտ գիտակցական հետաճ է նկատվում: