«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված էին ոչ միայն արտասահմանյան արտադրության զինատեսակներ, այլև հայկական:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը բազմամարդ էր: Դրան մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Tert.am-ի հետ զրույցում ցուցահանդեսի աշխատակիցները ներկայացրին հայկական արտադրության անօդաչու թռչող սարք, ականորսիչներ, զրահապատ տեխնիկա, տանկեր, ցածր թռչող ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու համալիր:
««Կորնետ» համալիրը նախատեսված է տանկերը, զրահապատ տեխնիկան, ցածր թռչող օբյեկտները խոցելու համար: Կարող է խոցել մինչև 8 կիլոմետր: Որևէ տեխնիկա իրեն խոցել չի կարող, դա գրեթե անհնար է, հեռավորության վրա փոքր է երևում, իսկ կրակելուց հետո էլ կարող ես փակել, գնալ: Սրա պես զենք չկա»,- ասաց զենքը ներկայացնողը:
Ամբողջությամբ՝ life.tert.am