Երբ մենք քնած ենք, օրգանիզմում վերականգնողական պրոցեսներ են տեղի ունենում։ Կարևոր է, որպեսզի հանգստի ընթացքում օրգանիզմին որևէ բան չշեղի՝ ոչ կողմնակի ձայները, ոչ ավելորդ լույսը, քանի որ մելատոնին հորմոնն արտադրվում է հենց մթության պայմաններում։ Իսկ երբ հորմոնը նորմայի սահմաններում է, մենք ավելի առողջ ենք լինում։
Adme.ru-ն ներկայացրել է պատճառներ, թե ինչու երեխան պետք է քնի մթության պայմաններում։
Ինչ է տեղի ունենում, երբ քնած եք
22։00. Արյան մեջ երկու անգամ ավելանում է լեյկոցիտների քանակը, օրգանիզմի ջերմաստիճանը նվազում է։
23։00. Յուրաքանչյուր բջջում վերականգնողական պրոցեսներ են տեղի ունենում։
00։00 Գիտակցությանը գերակայում է երազը, իսկ ուղեղը շարունակում է աշխատել։
01։00. Զգայուն քուն։
02։00. Բոլոր օրգանները հանգստանում են, միայն լյարդը մաքրում է օրգանիզմը։
03։00. Զարկերակային ճնշումը նվազագույն մակարդակի վրա է, զարկերակը և շնչառությունը դանդաղ են։
04։00. Ուղեղին ամենաքիչ քանակով արյուն է հասնում, և այն պատրաստ չէ արթնանալ։
05։00. Երիկամները հանգստանում են, մկանները՝ նիրհում։
06։00. Օրգանիզմը պատրաստվում է արթնանալուն։
07։00. Իմունային համակարգի «աստեղային ժամը»։
Մելատոնինը, որը կարգավորում է քնի ցիկլերը և արթնանալը, արտադրվում է միայն մթության պայմաններում։
Քնելու ընթացքում ցանկալի չէ սենյակում լույս միացնել կամ լուսամփոփ, հեռուստացույց, համակարգիչ։ Դրա փոխարեն՝ երեխաների համար օգտակար է լոգանքը քնելուց առաջ, տաք կաթ խմելը, լավ փակված վարագույրը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը