Սիսիանցի բազմազավակ անօթևան միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը վերջերս դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման 4000 դրամ գողանալու համար, որով կերակրել էր երեխաներին: Ոստիկանությունը ձևակերպել է գողությունը 10 000 դրամ և քրեականացրել այն: Հասմիկը պարբերաբար փնտրում է վաստակի միջոցներ, սակայն պետական մարմինները զրկել են նրան նպաստից։ Իսկ աշխատանք գտնել նա չէր կարողանում: Ընտանիքը շարունակում է ապրել առանց էլեկտրականության և որևէ գումարի:
«Սիվիլնեթ»