Բրիտանական The Independnet պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանից տողեր ընթերցելը զայրացրել է քրիստոնյաներին:
«Շաբաթ արվեստների փառատոնի բացմանն իր ելույթի ժամանակ Էրդողանն ընթերցել է Ղուրանի առաջին տողերն՝ «ի պատիվ նրանց հոգիներին, ովքեր Թուրքիային ժառանգություն թողեցին տաճարի շինությունը, հատկապես՝ Ստամբուլը նվաճողների»»,- գրում է The Independnet-ը՝ նշելով, որ Հունաստանը դեմ է Թուրքիայի կողմից ուղղափառ եկեղեցու կրոնական օգտագործմանը:
Պարբերականը Սուրբ Սոֆիայի տաճարը միջմշակութային և դիվանագիտական լարվածության խորհրդանիշ է համարել: