Միքայել Մինասյան. Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. armeniatv.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Միքայել Մինասյան. Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. armeniatv.am

Vatican News-ին տված հարցազրույցում Միքայել Մինասյանը նկատել է, որ այս դեպքում արվեստը դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին:

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին տված հարցազրույցում Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը բնութագրել է որպես Մտերմության նշան:

«Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանիշ է՝ երկու իրականությունների, երկու եկեղեցիների միջև եղբայրության, բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների եղբայրության խորհրդանիշ»,- մասնավորապես նշել է Միքայել Մինասյանը:

Օծման արարողությունը տեղի կունենա Նախագահ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։ Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի երկու օրինակ է ձուլվել. մեկը՝ Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։ Vatican News-ին տված հարցազրույցում Միքայել Մինասյանը նկատել է, որ այս դեպքում արվեստը դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին:

«Մենք նախ և առաջ հիշում ենք Ֆրանցիսկոս պապի ճանապարհորդությունը՝ որպես ուխտագնացություն։ Կարող ենք տեսնել նաև բազմաթիվ ուխտագնացների, որոնք Ֆրանցիսկոս պապից օրինակ են վերցրել և սկսել են ուխտագնացություններ կատարել քրիստոնյա, մշակույթով հարուստ, արևելյան, բայց միևնույն ժամանակ նույնքան արևմտյան այդ հողի վրա։ Այս արձանը Ֆրանցիսկոս պապի ճանապարհորդության անմիջական պտուղն է»,- նշել է Սուրբ աթոռում Հայաստանի դեսպանը:

Սուրբ աթոռում Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ Վատիկանի պարտեզներում արձանի տեղադրման գաղափարը քննարկվել են Նախագահ Սերժ Սարգսյանն ու Նորին Սրբությունը, երբ Նախագահը Սուրբ Հորը նվիրել է այդ արձանի փոքր օրինակը՝ որպես երախտագիտության նշան Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը շնորհելու համար։