Սերոբ Խաչատրյան. «Կրթության ծանր վիճակը շատ լավ հասկանում են պաշտոնյաները»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Կրթության ծանր վիճակը շատ լավ հասկանում են պաշտոնյաները»

«2008-2018 թվականներն ամենավատն էին Հայաստանի կրթության պատմության մեջ։ 12-ամյա կրթության համակարգը չի աշխատում (11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտները նորմալ դասի չեն գնում), ավագ դպրոցի ծրագիրը ձախողվեց, ֆինանսավորումը նվազեց, իրականացվեց դպրոցների տոտալ կուսակցականացում և ներքաշում ընտրական գործընթացների մեջ, որի հետևանքները վերացնելու համար տասնամյակներ են պետք։

Բայց ամենավատն այն է, որ համակարգից անհետացան հավատը, ոգևորությունը, վստահությունը, առանց որոնց ոչինչ չես կարող տեղից շարժել։ Ի դեպ, կրթության ծանր վիճակը շատ լավ հասկանում են պաշտոնյաները, ովքեր վերջին տասնամյակում իրենց երեխաներին կազմակերպված ձևով դուրս բերեցին պետական դպրոցներից և տարան մասնավոր դպրոցներ։ Բայց շուտով լավ կլինի, քանի որ ավելի վատ չի կարող լինել»,- Facebook-ի իր էջում գրել է Սերոբ Խաչատրյանը։



Նման նյութեր