Ուրալում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել դայակն, ով սպանել է մորը երեխայի աչքի առաջ
Advertisement 1000 x 90

Ուրալում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել դայակն, ով սպանել է մորը երեխայի աչքի առաջ

Եկատերինբուրգի բնակչուհի Ե.Կրիսովան դատապարտվել է իր գործատու կնոջը սպանելու համար՝ նրա մանկահասակ երեխայի աչքի առաջ: Այդ մասին հայտնում է URA.RU պարբերականը՝ հղելով Սվերդլովսկի մարզի դատախազությանը:

Օրջոնիկիձեի շրջանային դատարանը կնոջը դատապարտել է 11 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում:

Քննության տվյալներով, 2017թ. աշնանը կինը ալկոհոլային հարբածության վիճակում ծեծել է իր զոհին, ապա դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել մեջքին, կրծքին, վզին ու գլխին, ինչի հետևանքով տուժածը մահացել էր: Այդ ամենը տեղի է ունեցել զոհի 3-ամյա երեխայի աչքի առաջ, որի դայակն է եղել մարդասպանը:

Ավելի վաղ life.ru-ն հաղորդել է, որ միայնակ 29-ամյա դայակը դաժան հաշվեհարդար է տեսել իրեն աշխատանքի վերցրած կնոջից՝ նախանձից, քանի որ չէր կարողանում իր համար ամուսին գտնել:

pastinfo.am