Տղաների տրամադրությունը բարձր էր. Փաստաբանը Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին է հանդիպել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տղաների տրամադրությունը բարձր էր. Փաստաբանը Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին է հանդիպել

Քիչ առաջ եմ դուրս եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ ձերբակալվել են պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով հանդիպել էր ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին։

«Մեզ ներկայացվեց արձանագրություն, որտեղ գրված է, որ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին կատարել են արարք, ինչի համար էլ իրենք ձերբակալվել են։ Մենք ներկայացրեցինք դիտողություն, որ ըստ Սահմանադրության, իրենք իրավունք ունեն ձերբակելել, եթե դիտում էին, որ դա հանցագործություն է կամ ապրիլի 13-ին, կամ էլ պետք է դիմեին Ազգային ժողով», – նշեց նա։

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պատգամավորները հրաժարվել են քննչական կամ դատավարական գործողությունների, որոնք իրենց ձևով և բովանդակությամբ չունեին որևէ իրավական հիմնավորում։

«Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի բանավոր խոսքով՝ պատգամավորներին պետք է տեղափոխեն ձերբակալվածների պահման վայր, բայց ինչպես հասկանում եմ, բոլոր մուտքերը հասարակության կողմից փակ են և պատգամավորներին չեն կարող տեղափոխել», – ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

«Տղաների տրամադրությունը բարձր էր, իրենք իրենց քայլը կատարել են և ակնկալում են, որ հասարակությունն էլ իր քայլը կկատարի», – տեղեկացրերց Նիկոլայ Բաղդասարյանը։

aysor.am