Duke University- Sanford School of Public Policy հրավիրյալ պրոֆեսոր, իրավաբան Արմեն Մազմանյանի գրառումը.
«Վարչապետի հրաժարականին այլևս որևէ ողջամիտ այլընտրանք չկա: Հրաժարականի ամեն մի ժամ ուշացումը հղի է մարդկանց կյանքին ու իրավունքներին, պետության անվտանգությանը ու հեղինակությանը սպառնացող լուրջ վտանգներով:
Մի ամբողջ ազգի անվտանգությունը, կայունությունը ու ազատությունը չեն կարող ՛պատանդ պահվել՛ միայն մեկ մարդու իշխանատենչության քմահաճույքին: Սերժ Սարգսյանը անփոխարինելի չէ. թեկուզև իր իսկ իմաստության շնորհիվ, այսօրվա կառավարությունում կան կոմպետենտ և փորձառու մարդիկ, ովքեր կարող են ստանձնել գործադիր իշխանության գլխի պարտականությունները:
Ինքն էլ կարող է իր վաղուց նախատեսված ՛գենսեկությամբ՛ հակակշիռ, կամ էլ նույնիսկ ուղեցույց լինի կառավարության համար: Բայց վարչապետությունից հրաժարվելը այսօր միակ հնարավոր քայլն է իրավիճակը լիցքաթափելու ու ռազմավարական լուծումներ փնտրելու նպատակով երկխոսություն սկսելու համար: Սա միջանկյալ, բայց պարտադրված տակտիկական լուծում է, ռազմավարական օրակարգ համաձայնեցնելու համար ճանապարհ բացող ու հարթող՝ իմ պատկերացմամբ լավագույն, եթե ոչ միակ քայլը»: