«Կարողացանք գործնականում տեսնել և ընկալել, թե ինչ հզոր ուժ կարող է իրենից ներկայացնել համայն հայության միասնության գաղափարը»
Advertisement 1000 x 90

«Կարողացանք գործնականում տեսնել և ընկալել, թե ինչ հզոր ուժ կարող է իրենից ներկայացնել համայն հայության միասնության գաղափարը»

«Սա իրոք մեծ հաղթանակ էր՝ քաղաքական տարրական տգիտության և տնտեսական անդառնալի դարձած հետընթացի նկատմամբ:

Մեզ համար սա նաև բացառիկ ձեռքբերում էր մեկ այլ նորագույն դրսևորմամբ՝ խոսքը գնում է ընդվզման այս օրերին հաջողությամբ ծավալված ցանցային պայքարի մասին, երբ Հայաստանի, Եվրոպայի և Ամերիկայի ողջ հայությունը միաժամանակյա հզոր շարժում էին սկսել մեր երկրում հաստատված ռեժիմի դեմ:

Այն իրոք անսպասելի նորամուծություն էր, որը հնարավոր եղավ փայլուն իրականացնել: Տվյալ դեպքում, մենք թերևս առաջին անգամ կարողացանք գործնականում տեսնել և ընկալել, թե իսկապես ինչ հզոր ուժ կարող է իրենից ներկայացնել համայն հայության միասնության գաղափարը, և կարելի է փաստել, որ վերջապես գործնականում իրականացավ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» Չարենցի հայտնի պատգամը»,- իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը: