Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Facebook-յան էջում գրառում է արել. «Այսօր Բաքվի բռնապետը հերթական հոխորտալից հայտարարություններով է հանդես եկել, որոնցից ամենաուշագրավը, թերևս, այն սենսացիոն բացահայտումն էր, համաձայն որի՝ «ադրբեջանական բանակը համաշխարհային մասշտաբով ուժեղագույններից մեկն է»: Հենց ադրբեջաներենի բառը գործածելով, այստեղ են ասել՝ «ա՜յ, յուրդդ չբլի՛, գոնե տարածաշրջանով սահմանափակվեիր», թե չէ՝ աշխարհ-բան:
Ընդ որում, պատկերավոր այս արտահայտության մեջ տվյալ դեպքում առկա է նաև Ադրբեջանի համար իրական վտանգի իմաստ, քանի որ հենց այսօր հայկական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվական արտահոսքի հետևանքով պարզ է դարձել, որ Հայաստանը ստանալու է ռուսական արտադրության նոր զինատեսակներ, որոնք արդեն իսկ առկա «Իսկանդերների» հետ միասին շատ հանգիստ կարող են փլուզել ոչ միայն անձամբ Բաքվի բռնապետի «յուրդը», այլև դեռ «յուվեն»* էլ հետը»:
*հյ. բրբռ. յուրդ ու յուվա – բռց.՝ «վրան և բույն»