Ակնհայտ է, որ մեր այս թավշյա, խաղաղ և անարյուն հեղափոխությունը արդեն բավականին առաջ է մղել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու ճանաչումը, և որ դա իրականում իրոք այդպես է՝ այս օրերին մշտապես և ամենուրեք հատուկ ընդգծվում է: Եկեք մինջև վերջ օբյեկտիվ լինենք ու նշենք, որ այդ ամենը միանշանակ երկկողմանի համատեղ ջանքերի հավաքական արդյունքը հանդիսացավ՝ և՛ ընդդիմության, և՛ ստեղծված բարդ իրավիճակն իրատեսական ընկալող իշխանական ներկայացուցիչների:
Կարող ենք փաստել նաև, որ ԵՏՄ-ի երկրների ցանկում Հայաստանն այսուհետ արդեն բացահայտ առաջատարն է՝ իր երկրում տիրող հասարակության կամարտահայտման ազատությունների և առաջացած խնդիրները լայն կոնսենսուսով լուծելու առումով, ինչը չես կարող ասել այսօրվա բացարձակ միապետական կառավարման համակարգ ունեցող Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պարագայում: Կարծում եմ, սա ևս շատ կարևոր առավելության ձեռքբերում է՝ ցանկացած միջազգային կառույցում մեր երկիրը ինքնիշխան և արժանապատիվ կեցվածքով ներկայացված լինելու առումով: