Տիգրան Պասկևիչյանի գրառումը.
«ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է։ Դա քաղաքական ուժի և չ՝ քաղաքական մարդու հանդիպում էր, որի ընթացքում առաջինն անխուսափելի օրակարգ էր թելադրում, երկրորդը՝ խույս տալիս։
Հանրապետականին չսիրենք, ատենք, զզվենք, պախարակենք, այպանենք, միևնույնն է Հայաստանի հրատապ օրակարգում եղել ու մնում են Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցերը կամ հակառակը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները և Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը։
Համաժողովրդական բուռն շարժման ոգևորությունն, իհարկե, թույլ չի տալիս առաջնադասել այս ճշմարտությունը, բայց Նոր Հայաստանում ապրելու համար պետք է երբեմն հետ նայել ու տեսնել Հին Հայաստանը»։